ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հեշտ չէ Քիմ Քարդաշյանի ամուսին լինելը

Հեշտ չէ Քիմ Քարդաշյանի ամուսին լինելը
22.11.2016 | 17:54

Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթին բժիշկներն ախտորոշել են հյուծվածություն՝ հաղորդում է CNN-ը։ Երաժիշտը Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում է։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՈՒեսթը տառապում է անքնությունից։

Ռեփերը չէր ցանկանում հիվանդանոց տեղափոխվել, այդ պատճառով իրավապահ մարմինները ձեռնաշղթաներ են հագցրել նրան բժշկական հաստատություն տեղափոխելիս։ ՈՒեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, գտնվել է Նյու Յորքում, բայց իմանալով ամուսնու հոսպիտալացման մասին, վերադարձել է Լոս Անջելես։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ